շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Արման Ծառուկյանը ռեւանշ գոտեմարտ կանցկացնի Ջորջիո Պուլասի հետ

Արման Ծառուկյանը ռեւանշ գոտեմարտ կանցկացնի Ջորջիո Պուլասի հետ

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ռեւանշ մենամարտ կանցկացնի պրոֆեսիոնալ ըմբիշ եւ խառը մենամարտերում հայտնի բլոգեր Ջորջիո Պուլասի հետ։ Այս մասին հայ մարտիկը հայտարարել է սոցցանցերի իր էջերում:

Ռեւանշ գոտեմարտը տեղի կունենա մարտի 11-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում Hype Fighting Championship-ի կողմից կազմակերպվող մրցաշարում:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ԱՄՆ Արիզոնա նահանգի Թեմփ քաղաքում անցկացված Real American Freestyle 6 լիգայի մրցաշարում Արման Ծառուկյանը 5:3 հաշվով հաղթել էր ամերիկացի Ջորջո Պուլասին, որին հաջորդել էր զանգվածային ծեծկռտուք: Գոտեմարտից հետո ամերիկացի ըմբիշը չընդունեց իր պարտությունը՝ Արման Ծառուկյանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելով:

Նշենք, որ Արիզոնայում անցկացված առաջին գոտեմարտի ամբողջ ընթացքում ամերիկացին պարբերաբար հրահրում եւ սադրում էր Արման Ծառուկյանին, ըմբշամարտի կանոնները խախտելով հարվածում հայ մարտիկի գլխին: Գոտեմարտի ավարտը հայտարարող սուլիչից հետո Արման Ծառուկյանն անպատասխան չթողեց Պուլասի սադրանքները մի քանի հարված հասցրեց նրա դեմքին, ինչին հետեւց զանգվածային ծեծկռտուքը երկու կողմերի միջեւ:

  • Կիսվել: