ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի UFC-ում կլինի Դամիր Իսմագուլովը

Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի UFC-ում կլինի Դամիր Իսմագուլովը

UFC-ն պաշտոնապես հայտնել է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը:

Թեթև քաշային կարգում ելույթ ունեցող 26-ամյա հայ մարտիկը կմենամարտի դեկտեմբերի 18-ին UFC Vegas 66 մրցաշարում, նրա մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դամիր Իսմագուլովը, որը 25 անգամ է դուրս եկել օկտագոն, տարել 24 հաղթանակ, կրել 1 պարտություն:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը նախորդ մենամարտն անցկացրել է հունիսին ու մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել լեհ Մատեուշ Գամրոտին: Արմանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում մենամարտել է 21 անգամ, տարել է 18 հաղթանակ, կրել 3 պարտություն:

  • Կիսվել: