կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Արինա Սաբալենկան՝ Ցինցինատիի WTA-1000 մրցաշարի հաղթող

Արինա Սաբալենկան՝ Ցինցինատիի WTA-1000 մրցաշարի հաղթող

Աշխարհի երրորդ ռակետ Արինա Սաբալենկան նվաճեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված WTA-1000 մրցաշարի տիտղոսը, որի համար ստացավ 523 հազար դոլար։

Եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը 6:3, 7:5 հաշվով հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 16 րոպե։

26-ամյա Արինա Սաբալենկան 15-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում։

Համաշխարհային դասակարգման աղյուսակում նա կբարձրանա երկրորդ տեղ՝ շրջանցելով ամերիկացի Կորի Գաուֆին։

  • Կիսվել: