ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Արգիշտի Մեխակյանը հյուրընկալել է աշխարհի չեմպիոն Գասպար Տերտերյանին ու նրա մարզչին

Արգիշտի Մեխակյանը հյուրընկալել է աշխարհի չեմպիոն Գասպար Տերտերյանին ու նրա մարզչին

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը օգոստոսի 27-ին համայնքապետարանում հյուրընկալել է Բուլղարիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Գասպար Տերտերյանին ու նրա մարզիչ Սիմոն Կարապետյանին։
 
Այս մասին տեղեկացրել է համայնքապետարանը:
 
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շնորհավորել է մարզիկին ու մարզչին՝ հայրենիքին մեծ հաղթանակ պարգևելու համար, նշելով, որ նրանց նվաճումը ոչ միայն անձնական հաջողություն է, այլև՝ հպարտության աղբյուր ամբողջ Վաղարշապատի և Հայաստանի համար։
 
Արգիշտի Մեխակյանը Գասպար Տերտերյանին ու Սիմոն Կարապետյանին հանձնել է շնորհակալագրեր՝ արժևորելով նրանց նվիրումն ու սպորտային բարձր արդյունքները։

  • Կիսվել: