կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արգիշտի Հակոբյանը 6-րդ մեդալն է բերում ՀՀ հավաքականին. բռնցքամարտի պատանեկան ԱԱ

Արգիշտի Հակոբյանը 6-րդ մեդալն է բերում ՀՀ հավաքականին. բռնցքամարտի պատանեկան ԱԱ

Երևանում շարունակվող բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունում հերթական հաղթանակը Հայաստանի հավաքականին բերեց Արգիշտի Հակոբյանը։

66 կգ քաշայինների կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկը 5-0 հաշվով հաղթեց խորվաթ Մատիյա Բերենդին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով 6-րդ մեդալը Հայաստանի հավաքականի համար:

Նախորդ մենամարտում Հակոբյանը 5-0 հաշվով հաղթել էր ղրղզ բռնցքամարտիկ Ռամազան Իսաևին։

  • Կիսվել: