չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է ԱԱ-2026-ին Մեսսիի մասնակցության հեռանկարների մասին

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է ԱԱ-2026-ին Մեսսիի մասնակցության հեռանկարների մասին

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու հեռանկարները: Այս մասին փոխանցում է championat.com-ը։

«Նա կորոշի՝ լինել այնտեղ, թե ոչ, և ամեն դեպքում մենք կաջակցենք նրա որոշմանը։ Ամեն ինչ լավ է ընթանում, բայց վեց ամիսը երկար ժամանակահատված է: Մենք հույս ունենք, որ նա լավագույն որոշումը կկայացնի իր եւ հավաքականի համար»,-Սկալոնիի խոսքը մեջբերում է Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքում։

Արգենտինացիները հայտնվել են J խմբում, որտեղ պետք է հանդիպեն Ավստրիայի, Ալժիրի եւ Հորդանանի հավաքականների հետ:

Աշխարհի 2026 թվականի առաջնությունը տեղի կունենա հաջորդ ամռանը երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում:

  • Կիսվել: