շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Արգենտինան ռեկորդային՝ 16-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Ամերիկայի գավաթը

Արգենտինան ռեկորդային՝ 16-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Ամերիկայի գավաթը

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով հաղթել է Կոլումբիայի թիմին՝ 16-րդ անգամ դառնալով Ամերիկայի գավաթի հաղթող:

Ամերիկյան Մայամիում կայացած եզրափակիչ խաղի միակ գոլի հեղինակը Լաուտարո Մարտինեսն է, ով աչքի է ընկել 112-րդ րոպեին:

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին երկրորդ խաղակեսի միջնամասում փոխարինվել է՝ դեռ ընդմիջումից առաջ ստացած վնասվածքի պատճառով։ Հայտնվելով պահեստայինների նստարանին՝ 37-ամյա հարձակվողը չի կարողացել զսպել արցունքները:

Ամերիկայի գավաթ-2024-ում նվաճած գավաթը Մեսսիի համար 45-րդն է կարիերայում, ինչը ռեկորդ է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ:

  • Կիսվել: