կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արաս Օզբիլիզ․ Փաստորեն ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավա

Արաս Օզբիլիզ․ Փաստորեն ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավա

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը ՀՖՖ հերթական ժողովում ընտրությունից առաջ հանդես եկավ ելույթով։

«Փաստորեն ոչ մի հավաքական իր նպատակին չի հասել, բայց ամեն ինչ լավա։

Շատ հաջողված եմ համարում նախընտրական պայքարը, շատ մեծ աջակցություն եմ զգացել: Բայց նաեւ շատ տարբեր կարծիքներ եմ լսել: Ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ, որովհետեւ սիրում եմ: Եկել եմ հավաքական, որովհետեւ ես իմ երկիրը սիրում եմ: 2019 թվականին ունեի տարբեր առաջարկներ, բայց եկել եմ Հայաստան ապրելու եւ աշխատելու, որովհետեւ սիրում եմ իմ հայրենիքը:

Թեկնածություն հենց դրա համար եմ դրել, որովհետեւ ես իմ երկիրը սիրում եմ: Ես վճռական եմ, որ հայկական ֆուտբոլը թափանցիկ լինի: Ես արդար աշխատելու եմ բոլոր ակումբների հետ: Ֆեդերացիան տեղյակ է լինելու ակումբների դարդ ու ցավերից: Մի քանի մարդկանց մոտ ֆուտբոլի նկատմամբ սերը կորել է: Խնդրում եմ գտեք այդ սերը: Հիշեք այն օրը, որ որոշել եք մտնել ֆուտբոլ: Ես մարդ եմ, ով տեսել է ուրիշ ֆուտբոլ ու ուզում եմ այդ բարձր ստանդարտները Հայաստանում էլ տեսնել:

Երբ այդ գրիչը վերցնում եք, հիշեք՝ ինչու եք եկել ֆուտբոլ, հիշեք մեր երեխաների, նրանց ապագայի մասին, հայկական ֆուտբոլի մասին եւ քվեարկեք հանուն հայկական ֆուտբոլի»,- ասաց Արաս Օզբիլիզը:

  • Կիսվել: