երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Արարատը» պայմանագիր է կնքել գանացի Դոմբիլայի հետ

«Արարատը» պայմանագիր է կնքել գանացի Դոմբիլայի հետ

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է ստորագրել 18-ամյա գանացի ֆուտբոլիստ Քլինթոն Դոմբիլայի հետ, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։ 

Դոմբիլան ծնվել է 2005 թվականի փետրվարի 10-ին: Նա «Արարատ» է տեղափոխվել Մալիում գործող JMG Football ակադեմիայի «Գիդարս» ակումբից:

Դոմբիլան հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում:

  • Կիսվել: