հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Կոլիվանովը

«Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Կոլիվանովը

ՖԱ «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Իգոր Կոլիվանովը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Նշվում է, որ ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Կոլիվանովը հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում», իտալական «Ֆոջայում» և «Բոլոնիայում»։

«Փորձառու մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Ուֆայում» , Մոսկվայի «Տորպեդոյում», մարզել է Ռուսաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Կոլիվանովին հաջողություն և հաղթանակներ ենք մաղթում մեր ակումբի կազմում»,-ասված է ֆեյսբուքյան էջում։

  • Կիսվել: