երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
«Արարատի» ֆուտբոլիստը հրավիրվել է Կոմորյան կղզիների հավաքական

«Արարատի» ֆուտբոլիստը հրավիրվել է Կոմորյան կղզիների հավաքական

«Արարատի» ֆուտբոլիստ Կասիմ Հաջին հրավիրվել է Կոմորյան կղզիների ազգային հավաքական, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը:

Կոմորցիները մարտի 22-ին ստուգողական խաղ կանցկացնեն Ուգանդայի, իսկ մարտի 25-ին՝ Անգոլայի հավաքականի հետ:

Հանդիպումները տեղի կունենան Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում:

Կոմորյան կղզիների հավաքականը աշխարհի առաջնության աֆրիկյան գոտու որակավորման փուլի երկու խաղից հետո 6 միավոր ունի և գլխավորում է I խմբի մրցաշարային աղյուսակը:

  • Կիսվել: