հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Արարատի» ֆուտբոլիստների թեստերը բացասական են եղել

«Արարատի» ֆուտբոլիստների թեստերը բացասական են եղել

«Արարատի» ֆուտբոլիստները և աշխատակազմը հանձնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ստացած կորոնավիրուսի թեստերը, և բոլորի պատասխանը բացասական է եղել՝ տեղեկացնում է ակումբի մամուլի բաժինը։

Հիշեցնենք, որ ՀՀ պարետատունը թույլ է տվել Հայաստանի Բարձրագույն խմբի ու Առաջին խմբի թիմերին՝ ապրիլի 23-ից վերսկսել մարզումները։

ՀՖՖ-ն ակումբներին տրամադրել է կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք բաժանվել են Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին։

Մեկ շաբաթ անց ՀՖՖ-ն կքննարկի Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև VBET գավաթի խաղարկության վերսկսման հարցը։ Հնարավոր ժամկետներն են մայիսի երկրորդ կես-հունիսի սկիզբը՝ կախված Հայաստանում արտակարգ դրության ավարտից և մի շարք այլ հանգամանքներից։

  • Կիսվել: