շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արարատ-Արմենիան պարտվեց Արիսին ու դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

Արարատ-Արմենիան պարտվեց Արիսին ու դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր հունական «Արիսին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց:  Փոխանվում է ArmSport.am-ը։

Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։ Հանդիպման հաշիվը բացվեց միայն 80-րդ րոպեին, մրցակցի կազմում աչքի ընկավ Ֆաբիանոն։

Այսպիսով, Վարդան Մինասյանի սաները ընդհանուր դիմակայությունում պարտվեցին 1-2 հաշվով և դուրս մնացին հետագա պայքարից։

 
 

 

  • Կիսվել: