չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Արարատ-Արմենիան» պարտության մատնեց «Շիրակին»

«Արարատ-Արմենիան» պարտության մատնեց «Շիրակին»

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 5-րդ տուրում Երեւանի «Արարատ-Արմենիան» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։

Առաջին խաղակեսում աչքի ընկավ պորտուգալացի պաշտպան Ֆիրմինոն, երկրորդ խաղակեսում՝ բրազիլացի հարձակվող Ագդոնը եւ կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը։

«Արարատ-Արմենիան» 4 խաղից հետո 7 միավորով չորրորդն է։ «Շիրակն» ունի 4 միավոր եւ 7-րդն է։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 3:0

  • Կիսվել: