շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Ռուսթավիին»

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Ռուսթավիին»

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլին պատրաստվող Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատ-Արմենիան» ստուգողական հանդիպում է անցկացրել վրացական «Ռուսթավիի» հետ և առավելության հասել 4:2 հաշվով։

«Արարատ-Արմենիայից» աչքի են ընկել Արթուր Սերոբյանը, Ալեքսիս Ռոդրիգեսը, Տենտոն Յեննեն ու Էրիկ Օկանսին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի Քիշնեւի «Զիմբրուի» հետ։

Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին Մոլդովայում, պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 1-ին Հայաստանում։

  • Կիսվել: