Առաջին տեղը երաշխավորված է․ Ռոնալդու
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է ազգային հավաքականի դուրս գալը Եվրոպայի 2024 թվականի առաջնության փլեյ-օֆֆ, գրում է armsport.am-ը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիան երաշխավորեց առաջին տեղը՝ խմբային փուլի 2-րդ տուրի խաղում հաղթելով Թուրքիայի հավաքականին 3-0 հաշվով։ Այս խաղում Ռոնալդուն դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
«Առաջին տեղը երաշխավորված է։ Մենք հպարտ ենք այս թիմով, մենք Պորտուգալիան ենք», — գրել է Ռոնալդուն իր սոցցանցում։
Հիշեցնենք, որ 1-ին տուրի խաղում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն։