շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Առաջին խաղում հրաշալի արդյունք ենք գրանցել, բայց դա չպետք մեզ չափազանց մեծ վստահություն տա. «Նոայի» կիսապաշտպան

Առաջին խաղում հրաշալի արդյունք ենք գրանցել, բայց դա չպետք մեզ չափազանց մեծ վստահություն տա. «Նոայի» կիսապաշտպան

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոայի» 26-ամյա սլովակ կիսապաշտպան Մարտին Գամբոշը խոսել է ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Ռուժոմբերոկի» դեմ պատասխան խաղի մասին։

«Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ այստեղ եմ նշել իմ նորամուտը և երեք անգամ խաղացել եմ այս մարզադաշտում։ Իհարկե, առաջին խաղում հրաշալի արդյունք ենք գրանցել, բայց դա չպետք մեզ չափազանց մեծ վստահություն տա, քանի որ երբեք չես իմանա, թե ինչ կլինի։ Պետք է ամեն ինչ ներդնենք խաղադաշտում»,- նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է Մարտին Գամբոշը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հիշեցնենք, որ ԿԼ-ի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆի «Ռուժոմբերոկ» — «Նոա» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 20։30-ին։

  • Կիսվել: