ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջին անգամ պատմության մեջ ԱԱ-ի հանդիպումը կսպասարկի կին մրցավար

Առաջին անգամ պատմության մեջ ԱԱ-ի հանդիպումը կսպասարկի կին մրցավար

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի ծառայությունը հայտարարել է Ստեֆանի Ֆրապարտին ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Կոստա Ռիկայի և Գերմանիայի հավաքականների հանդիպման գլխավոր մրցավար նշանակելու մասին։

Տղամարդկանց Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ խաղը կսպասարկի կին մրցավար։

2019 թվականին 38-ամյա Ֆրապարտին սպասարկել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը, իսկ մեկ տարի անց նշանակվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղի մրցավար։

Կոստա Ռիկա-Գերմանիա հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 1-ին։

  • Կիսվել: