հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Առաջարկվում է տարկետման իրավունք տալ ֆուտբոլի ազգային հավաքականի երկու անդամի

Առաջարկվում է տարկետման իրավունք տալ ֆուտբոլի ազգային հավաքականի երկու անդամի

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանը և Արման Ռոբերտի Մարկոսյանը 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետման իրավունք կստանան, տեղեկանում ենք իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am հարթակից:

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարզիկները մասնակցելու են ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին: Ուստի անհրաժեշտություն է առաջացել 2022 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2024 թվականի ձմեռային զորակոչը տարկետման իրավունք տալ Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանին և Արման Ռոբերտի Մարկոսյանին: Նախագիծը հանրային քննարկման փուլի ավարտից հետո պետք է քննարկվի կառավարությունից, և կարող է ուժի մեջ դնել կառավարության հավանությունը ստանալուց հետո:

 

  • Կիսվել: