Արագ և կայծակնային շախմատի ԱԱ-ում Հայաստանն ունի 12 մասնակից
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայանա 12 մասնակցով:
Դեկտեմբերի վերջին կայանալիք արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Մամիկոն Ղարիբյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Արթուր Դավթյանը, Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը։
Արագ ու կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա Կատարի մայրաքաղաք Դոհայում` դեկտեմբերի 25-30-ը:



