ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչից հետո Կրիշտիանու Ռոնալդուն սկանդալ է սարքել

Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչից հետո Կրիշտիանու Ռոնալդուն սկանդալ է սարքել

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ֆուտբոլային ակումբի հարձակվող և ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Արաբական չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչից հետո սկանդալ է սարքել, երբ չի ընտրվել «Ալ-Հիլալ» ակումբի հետ հանդիպման լավագույն խաղացող։ Այս մասին օգոստոսի 13-ին հայտնում է Sport-Express-ը։

Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով։ 38-ամյա Ռոնալդուն երկու գոլ է խփել հանդիպման ընթացքում, սակայն դրա համար նրան շնորհվել է «Ոսկե խաղակոշիկ»՝ մրցանակ լավագույն ռմբարկուի կոչման համար։ Ֆուտբոլիստը ակնկալում էր ստանալ լավագույն խաղացողի մրցանակը, սակայն այն շնորհվել «Ալ-Հիլալի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին։

Ալ-Հիլալի խաղացողի պարգևատրման ժամանակ Ռոնալդուն մոտեցել է հանդիպման կազմակերպիչներին և ակնառու ժեստերով փորձել նրանց բացատրել, որ հենց ինքն է երկու գոլ խփել եզրափակիչ խաղում և ինքն է արժանի այդ մրցանակին։

  • Կիսվել: