երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՊՀ խաղեր․ հայ հրաձիգները չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքը

ԱՊՀ խաղեր․ հայ հրաձիգները չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքը

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն ԱՊՀ խաղերի անհատական պայքարում դուրս չեկան եզրափակիչ:

 

Բելառուսի մայրաքաղաքում ընթացող հրաձգության մրցաշարում անհատական պայքարում 10 մետր օդամղիչ ատրճանակ, 30 կրակոց  մրցաձևում Գոռ Մանուչարյանը և Միլենա Միասարյանը 20 մասնակիցների շարքում չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքը:

Եզրափակիչ դուրս են եկել 8 լավագույնները:

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաքանակ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում: 

ԱՊՀ 2-րդ խաղերը անցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 10 քաղաքներում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումներն անցկացվում են Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:  

  • Կիսվել: