ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՕԿ ասոցացիան Ազգային օլիմպիական կոմիտեներին կտրամադրի շուրջ 11 միլիոն դոլար

ԱՕԿ ասոցացիան Ազգային օլիմպիական կոմիտեներին կտրամադրի շուրջ 11 միլիոն դոլար

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիան բոլոր երկրների  ԱՕԿ-ներին գումար կտրամադրի  համավարակի պատճառով առաջացած ֆինանսական  ճգնաժամի և  Տոկիոյի Օլիմպիական խաղերի նախապատրաստության ծախսերի համար։

Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:  ԱՕԿ-ներին տրամադրվող ընդհանուր գումարն ավելի քան 11,6 միլիոն դոլար է: Կազմակերպության հիմնադրամը գումար կտրամադրի  մայրցամաքային հինգ ասոցիացիաներին, որոնք էլ  համապատասխանաբար բաշխում կկատարեն։ Գործընթացի վերահսկումը կիրականացնեն աուդիտորները: Իրենց հերթին, ԱՕԿ-ները միջոցների օգտագործման մասին   կներկայացնեն  հաշվետվություններ։

Նշենք, որ Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն:  Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020:

  • Կիսվել: