երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք արժանի չէինք պարտության. Հենրիխ Մխիթարյան

Մենք արժանի չէինք պարտության. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո գրառում է կատարել։

«Անշուշտ, մենք արժանի չէինք պարտության երեկ երեկոյան, և զգացողությունները դեռ շատ դառն են: Յուրաքանչյուր խաղացողի համար մանկության երազանք է հաղթել Չեմպիոնների լիգան, և մեր կամքը հսկայական էր:

Շնորհակալություն բոլորիդ ձեր անվերապահ սիրո համար։ FORZA INTER SEMPRE»,- գրել է Մխիթարյանը։

  • Կիսվել: