երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անպարտելի Լևոն Արոնյանը բաժանեց 5-6-րդ տեղերը. Chennai Grand Masters 2023

Անպարտելի Լևոն Արոնյանը բաժանեց 5-6-րդ տեղերը. Chennai Grand Masters 2023

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտվեց Chennai Grand Masters 2023 շախմատի հեղինակավոր մրցաշարը:

Հայաստանի նախկին շախմատիստ Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ն, բոլոր 7 տուրորում ոչ-ոքի խաղաց և վաստակած 3,5 միավորով բաժանեց 5-6-րդ տեղերը: Իսկ ահա նրա հետ հավասար քանակությամբ միավոր վաստակած իրանցի Պարհամ Մաղսուդլուն տարել է 2 հաղթանակ, կրել երկու պարտություն: Երկու շախմատիստները կկիսեն նաև 9000 դոլար պարգևավճարը:

Մրցաշարի հաղթող է դարձել հնդիկ գրոսմայստեր Գուկեշը, որը վաստակել է 4,5 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով է առաջ անցել իր հայրենակից Արջուն Էրիգաիշիից: Նրանք կստանան համապատասխանաբար 18 և 12 հազար դոլար պարգևավճար:

  • Կիսվել: