չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Աննա Ամրոյանը՝ բրոնզե մեդալակիր․ ծանրամարտի պատանեկան ԱԱ

Աննա Ամրոյանը՝ բրոնզե մեդալակիր․ ծանրամարտի պատանեկան ԱԱ

Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում 76 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Ամրոյանը նվաճել է երկամարտի բրոնզե մեդալ։

Ամրոյանը երկամարտում գրանցել է 204 կգ արդյունք։

Կանանց Հայաստանի հավաքականը պայքարը սկսել էր մարտի 29-ին։ Հայաստանի առաջին մասնակից Ալինա Սուքիասյանը 71 կգ քաշային կարգում երկամարտի 182 կգ արդյունքով գրավել էր 8-րդ տեղը:

  • Կիսվել: