չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Անգլիայի և Սերբիայի հավաքականների երկրպագուները ծեծկռտուք են սարքել Եվրո-2024-ի խաղից առաջ

Անգլիայի և Սերբիայի հավաքականների երկրպագուները ծեծկռտուք են սարքել Եվրո-2024-ի խաղից առաջ

Անգլիայի և Սերբիայի հավաքականների երկրպագուները ծեծկռտուք են սարքել իրենց թիմերի՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության շրջանակում հանդիպման նախօրեին, հայտնում է The Guardian-ը։

Հաղորդվում է, որ Գելզենկիրխենում (Գերմանիա) բախում է տեղի ունեցել անգլիացի և սերբ երկրպագուների միջև։ Այն նախաձեռնել են Անգլիայի հավաքականի երկրպագուները, որոնք հարձակում են իրականացրել բարի վրա, որտեղ հանգստանում էին սերբերը, և տարբեր առարկաներ են նետել։ Միջադեպի վայր են ժամանել գերմանացի ավելի քան 200 իրավապահներ։ Անգլիացի երկրպագուները դիմել են փախուստի:

Հիշեցնենք, որ Սերբիայի և Անգլիայի ազգային հավաքականների միջև հանդիպումը կանցկացվի Գելզենկիրխենի «Վելտինս Արենա» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

  • Կիսվել: