ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Անգլիան խոշոր հաշվով հաղթեց Սենեգալին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Անգլիան խոշոր հաշվով հաղթեց Սենեգալին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում Անգլիայի հավաքականը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Սենեգալի թիմի դարպասը:

38-րդ րոպեին Հենդերսոնը առաջ մղեց Անգլիայի հավաքականին: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Հարի Քեյնը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 57-րդ րոպեին Սական հաշիվը դարձրեց 3:0:

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Անգլիայի հավաքականը կմրցի Ֆրանսիայի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում են նաև Արգենտինայի ու Նիդեռլանդների հավաքականները:

  • Կիսվել: