հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անդրեյ Կանչելսկիսը Զախարյանին կոչ է արել հավաքել իրերն ու շտապ փախչել «Չելսի»

Անդրեյ Կանչելսկիսը Զախարյանին կոչ է արել հավաքել իրերն ու շտապ փախչել «Չելսի»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը Մոսկվայի «Դինամոյի» հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանին կոչ է արել հնարավորինս շուտ ձևակերպել Լոնդոնի «Չելսի» տեղափոխությունը:

«Չգիտեմ՝ արդյո՞ք Զախարյանն այս տրանսֆերային պատուհանում կտեղափոխվի «Չելսի», թե՞ ոչ, բայց այնտեղ վազելը պարտադիր է՝ շատ արագ տեմպերով: Հավաքել իրերն ու վազել, ինչպես «Ֆորեսթ Գամպը»: «Դինամոն» լավ ակումբ է, բայց ինչպե՞ս կարելի է այն համեմատել «Չելսիի» հետ: Դա մեծագույն թիմ է, այդ իսկ պատճառով Զախարյանը պետք է անպայման գնա այնտեղ»,- Կանչելսկիսի խոսքերն է փոխանցում «РБ Спорт»-ը:

19-ամյա Զախարյանի՝ «Չելսի» տեղափոխությունը կարող էր տեղի ունենալ անցած ամռանը, սակայն տրանսֆերը խափանվեց:

  • Կիսվել: