ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում առաջատարը իրանցի շախմատիստն է

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում առաջատարը իրանցի շախմատիստն է

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 4-րդ տուրը անցել է լարված պայքարում:
Մրցաշարի առաջատար, վրացի գրոսմայստեր Զուրաբ Ստուրան սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել միջազգային վարպետ Դավիթ Շահինյանից, իսկ իրանցի Պուր Ագա Բալան հաղթանակ է տարել Էրիկ Չաքրյանի նկատմամբ և 3 միավորով դարձել է մրցաշարի միանձնյա առաջատար։ Միջազգային վարպետի նորմայով մրցաշարում հաջող են հանդես գալիս պատանի շախմատիստներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Բենիկ Ագասարովը:

Նրանք 4 տուրերի արդյունքում տարել են 2-ական հաղթանակ և 2 պարտիա ավարտել ոչ-ոքի, և համատեղ գլխավորում են մրցաշարային աղյուսակը, մրցակիցներից առաջ անցնելով 1-ական միավորներով։

Տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարին մասնակցում են շուրջ 500 շախմատիստներ Հայաստանից, իսկ շրջանային մրցաշարում Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի շախմատիստները պայքարում են միջազգային վարպետի ը գրոսմայստերի նորմաների համար:

  • Կիսվել: