կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը

Անցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը

Ապրիլի 21-ին ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը, որին մասնակցեցին 16 պետությունների հավաքականներ՝ ընդհանուր հաշվով 350 մարզիկ և մարզուհի, «Կատա» և «Կումիտե» մրցաձևերում։

Պայքարը չափազանց թեժ է եղել, հաղթանակելու ոգին՝ աննահանջ, էմոցիաները՝ պարզապես անբացատրելի։

Տարբեր երկրների լավագույն մարզիկների պայքարը չեմպիոնական տիտղոսին արժանանալու համար իսկական սպորտային հրավառություն է եղել, հայտնում է

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան:

Համառ պայքարի արդյունքում չեմպիոններ են դարձել լավագույններից ուժեղագույնները։

Հատկապես աչքի են ընկել Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելոռուսի, Լատվիայի և Հայաստանի հավաքականների մարզիկները։

Հայաստանի հավաքականի 8-14 տարիքային խմբի մարզիկների շարքում բազմաթիվ չեմպիոններ ենք ունեցել:

 

1.Խուդաբաշյան Նարեկ-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)

2.Գրիգորյան Համլետ-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)

3.Օհանյան Հայկ-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)

 

4.Ազնավուրյան Ալեքս-(մարզիչ՝ Մհեր Գևորգյան)

5.Կիրակոսյան Նարեկ-(մարզիչ՝ Վարդան Կիրակոսյան)

6.Վարդանյան Վլադ-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)

7.Հարությունյան Գեորգի-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)

8.Խաչատրյան Աշոտ-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)

9.Հակոբյան Վիկտորյա-(մարզիչ՝ Սարգիս Հակոբյան)

 

10.Հարությունյան Մերի-(մարզիչ՝ Սարգիս Հակոբյան)

11.Եփրեմյան Էլեն-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)

12.Սաղաթելյան Հասմիկ-(մարզիչ՝ Հովհաննես Սարգսյան)

 

14-15 տարիքային խմբում մինչև 55 քաշային կարգում չեմպիոն դարձավ Էրիկ Հակոբյանը-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)։

Իսկ ամենաբարդ մենամարտերի շարքում՝ 18+ տարիքային խմբում մինչև 65 քաշային կարգում, չեմպիոն է հռչակվել Վահագն Հակոբյանը-(մարզիչ՝ Անդրանիկ Հակոբյան)։

 

  • Կիսվել: