երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ում ֆուտբոլի մակարդակը շատ է բարձրացել․ Մեսսի

ԱՄՆ-ում ֆուտբոլի մակարդակը շատ է բարձրացել․ Մեսսի

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ԱՄՆ-ում ֆուտբոլի մակարդակի մասին.

 

«Կարծում եմ՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ում ֆուտբոլի մակարդակը շատ է բարձրացել։ Դա երևում է ազգային հավաքականի վերջին տարիների արդյունքներից։ Նրանք հիանալի թիմ ունեին Աշխարհի առաջնությունում: Շատ մրցունակ:

 

Նրանք մոտենում են մեքսիկական ֆուտբոլի մակարդակին։ Լիգայի գավաթը ցույց տվեց դա։ Եզրափակիչում մեքսիկական թիմեր չկան։ Բոլոր հանդիպումները հավասար էին, մրցակցային։ Յուրաքանչյուրը կարող էր հաղթել ցանկացածին:

 

Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նույնը տեղի է ունենում MLS-ում։ Բոլորը կարող են հաղթել այս մրցաշարում։ Տանտերերն ուժեղ են առաջնությունում, դժվար է հաղթել հյուրընկալվելիս։ Առաջին խաղից հետո ես մի փոքր ավելին կիմանամ այս մասին»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

  • Կիսվել: