ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՄՆ եմ եկել ոչ թե գումարի, այլ կռիվ տալու համար. Ուկրաինան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյան

ԱՄՆ եմ եկել ոչ թե գումարի, այլ կռիվ տալու համար. Ուկրաինան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյան

Ուկրաինան ներկայացնող միջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը (21-1, 11 նոկաուտ) անդրադարձել է ամերիկացի Ջարոն Էնիսի (29-0, 27 նոկաուտ) դեմ առաջիկա մենամարտին։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ես շատ մոտիվացված եմ այս մենամարտից առաջ: Սա իմ առաջին մենամարտն է ԱՄՆ-ում, ապացուցելու շատ բան ունեմ: Անկասկած, դժվար մենամարտ է լինելու, բայց ես պատրաստ եմ դրան: Այս մենամարտը ես դիտարկում եմ որպես լուրջ մարտահրավեր: Վաղուց էի ցանկանում կռվել Էնիսի նման մարտիկի հետ: ԱՄՆ եմ եկել ոչ թե գումարի, այլ կռիվ տալու համար: Ես չեմ հանձնվի, քանի դեռ չեմ հասել իմ նպատակին՛՛:

Նշենք, որ Կարեն Չուխաջյան – Ջարոն Էնիս մենամարտը տեղի կունենա հունվարի 8-ի գիշերը՝ Ջերվոնտա Դևիս - Էկտոր Լուիս Գարսիա օրվա գլխավոր մենամարտից առաջ։

 

 

  • Կիսվել: