կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ամենաանընդունելի բանն է, որ թիմը միայն որակի հաշվին է ցանկանում հաղթանակ տանել․ Լևոն Պաչաջյանը՝ Լատվիա-Հայաստան խաղի մասին

Ամենաանընդունելի բանն է, որ թիմը միայն որակի հաշվին է ցանկանում հաղթանակ տանել․ Լևոն Պաչաջյանը՝ Լատվիա-Հայաստան խաղի մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող Լևոն Պաչաջյանը Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիա-Հայաստան խաղից հետո գրառում է կատարել ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում։

Հիշեցնենք՝ այդ խաղում մեր ընտրանին 0-2 հաշվով պարտություն է կրել մրցակցի հարկի տակ։

«Լավ, ասենք թե մարզիչը կոպտագույն սխալ է արել, կազմը այն չէ, տակտիկան այն չէ, դաշտը, եղանակը և այլն…

Բայց, ախր դու դաշտում ես չէ? Էդ պահին, էդ դրվագում չես տրվում, չես ներդնում քո 110%-ը!
Ու էսպես համարյա բոլորը: Ոնց չվառվես էս խաղով, ոնց չվազես, չպայքարես, թեկուզ և քո ոչ լավագույն օրն է: Միշտ, քննադատություն հնչեցնում եմ, ոչ թե սխալների (1000 անգամ եմ/ենք սխալվել) բայց նրա համար, որ 20-25-28 տարեկան գերպատրաստված ֆուտբոլիստները իրենց կարող են թույլ տալ 30%-ով տրվել խաղին: Ամենաանընդունելի բանն է, երբ զգացվում է, որ թիմը միայն որակի հաշվին է (ինչ է թե մի քիչ ավելի անհատական բարձր մակարդակով ֆուտբոլիստներ կան), ցանկանում հաղթանակ տանել:

Ոչ և ոչ, միշտ կպատժվեք, միշտ այսպես կավարտվի ֆուտբոլի նկատմամբ ձեր վերաբերմունքը: Տրվեք էդ խաղին 110% , ինքը ձեզ 300% հետ կտա: Իսկ վերջում՝ միշտ մեր հավաքականի կողքին ենք»,- գրել է Պաչաջյանը։

  • Կիսվել: