կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և կարիերայում առաջին անգամ նվաճեց Australian Open-ի տիտղոսը

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը դարձավ Ավստրալիայի 2026 թվականի բաց առաջնության հաղթող։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:

Մելբուրնում կայացած եզրափակիչ դիմակայությունում աշխարհի առաջին ռակետը 4 սեթում առավելության հասավ սերբ Նովակ Ջոկովիչի (4-րդ համար) նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց 2:6, 6:2, 6:3, 7:5 հաշվով և տևեց 3 ժամ 2 րոպե։

22-ամյա իսպանացու համար սա առաջին հաղթանակն է Australian Open-ում։ Ալկարասն իր կարիերայում նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերի յոթերորդ տիտղոսը։

38-ամյա Ջոկովիչը մենախաղում ունի «Մեծ սաղավարտի» 24 տիտղոս։

Կառլոս Ալկարաս (Իսպանիա, 1) — Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 4) — 2:6, 6:2, 6:3, 7:5

 

  • Կիսվել: