հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ալիկ Հովհաննիսյանն ու Ավետիք Հովակիմյանը պարտվեցին․ տեսանյութ

Ալիկ Հովհաննիսյանն ու Ավետիք Հովակիմյանը պարտվեցին․ տեսանյութ

Իսպանիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Հայաստանի չորս ներկայացուցիչներից երեքը դուրս մնացին պայքարից։

75 կգ քաշային Ալիկ Հովհանիսյանը մենամարտեց ուզբեկ Տուրաբեկ Խաբիբուլաեւի հետ եւ պարտություն կրեց 0:5 հաշվով։

92 կգ քաշային կարգում Ավետիք Հովակիմյանը մրցեց ռումինացի Ֆլորին Իոնիտայի հետ եւ պարտվեց 0:5 հաշվով։

Ավելի վաղ պայքարը լքել էր նաեւ 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը պարտվել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջավոխիր Ումատալիեւին։

Քառորդ եզրափակիչում է նաեւ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը կմենամարտի նոյեմբերի 22-ին։

  • Կիսվել: