երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալեքսանդր Պետրակովը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը

Ալեքսանդր Պետրակովը կշարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կշարունակի իր աշխատանքը հավաքականում։ Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
 
Նշվում է, որ նոյեմբերի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում Պետրակովը հանդես է եկել Եվրո-2024-ի ընտրական փուլում կատարված աշխատանքի հաշվետվությամբ։
 
«Պետրակովը հանգամանորեն պատասխանել է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների բոլոր հարցերին: Ստանալով ապառիչ պատասխաններ` ՀՖՖ գործկոմի անդամները հաջողություն են մաղթել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին հաջորդ տարվա ընթացքում»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ 2024 թվականի աշնանը կմեկնարկի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլը։

  • Կիսվել: