երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ալեքսանդր Պետրակովն ու Անդրե Կալիսիրը Սկոպյեում հանդես են եկել մամուլի  ասուլիսով (տեսանյութ)

Ալեքսանդր Պետրակովն ու Անդրե Կալիսիրը Սկոպյեում հանդես են եկել մամուլի ասուլիսով (տեսանյութ)

Ազգերի լիգայի երկրորդ տուրի հանդիպման նախօրեին Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը եւ շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան Անդրե Կալիսիրը նախախաղային ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին։

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին Սկոպյեում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Առաջին տուրում Հայաստանի թիմը Երեւանում 4:1 հաշվով հաղթել էր Լատվիայի թիմին եւ C լիգայի չորրորդ խմբի առաջատարն է։ Հյուսիսային Մակեդոնիան 1:1 հաշվով ոչ ոքի էր խաղացել Ֆարերյան կղզիների հետ։

  • Կիսվել: