Ալեքսանդր Պետրակովի հետխաղային ասուլիսում հարց չհնչեց (տեսանյութ)
Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ներկայացավ հետխաղային ասուլիսին, սակայն հարց չհնչեց, մարզիչն էլ չմեկնաբանեց հանդիպման արդյունքը։
Հիշեցնենք, որ ազգային թիմն ընկերական խաղում հյուրընկալվել էր Եվրո-2024-ին պատրաստվող Սլովենիայի հավաքականին եւ պարտություն կրել 1:2 հաշվով։
Նշենք նաև, որ հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 7-ին։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Ղազախստանի հավաքականին։