շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալեքսանդր Պետրակովի և Վահան Բիչախչյանի մամուլի ասուլիսը կկայանա այսօր

Ալեքսանդր Պետրակովի և Վահան Բիչախչյանի մամուլի ասուլիսը կկայանա այսօր

Մարտի 28-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ընտրանու հետ։

Կիպրոսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թեմուր Քեցբայայի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա ժամը 17:30-ին, իսկ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա ժամը 19:00-ին և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա այսօր` ժամը 19:30-ին, «Հանրապետական» մարզադաշտում։

  • Կիսվել: