չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ալեքսանդր Կարապետյանը գոլ է խփել Համահայկական խաղերում

Ալեքսանդր Կարապետյանը գոլ է խփել Համահայկական խաղերում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մասնակցում է Համահայկական ամառային 8-րդ խաղերին։

35-ամյա ֆուտբոլիստը Սոչիի թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Երևանի թիմի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։ Գյումրիում կայացած հանդիպման երկրորդ խաղակեսում Կարապետյանը տուգանային հարվածով հավասարեցրել է հաշիվը։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կարապետյանը 2022թ․ դեկտեմբերին Երևանի «Փյունիկից» հեռանալուց հետո ակումբ չունի։ Կարիերայի ընթացքում նա խաղացել է գերմանական ու Լյուքսեմբուրգի ակումբներում, ռուսական «Սոչիում» ու «Տամբովում», իսկ Հայաստանում պաշտպանել է նաև «Արարատ-Արմենիայի», «Նոայի» ու «Ալաշկերտի» գույները։ Հայաստանի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 25 հանդիպում ու դարձել 6 գոլի հեղինակ։

  • Կիսվել: