շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալբերտ Վարդանյանը 6-1 հաշվով հաղթել է մրցակցին՝ դառնալով բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի Մ23 ԵԱ

Ալբերտ Վարդանյանը 6-1 հաշվով հաղթել է մրցակցին՝ դառնալով բրոնզե մեդալակիր. ըմբշամարտի Մ23 ԵԱ

Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես արդեն հայտնել էինք՝ 87 կգ Հովհաննես Հարությունյանը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին՝ նվաճելով բրոնզե մեդալ։

Նշենք, որ բրոնզե մեդալակիր է դարձել նաև Ալբերտ Վարդանյանը՝ 6-1 հաշվով հաղթելով չեխ մրցակցին։ Իսկ 97 կգ Հայկ Խլոյանը, որը պարտվել էր մեկնարկում, կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար։

 

  • Կիսվել: