կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ալաշկերտը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում

«Ալաշկերտը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում

«Ալաշկերտը» Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածին ընդառաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում։

Հավաքը տեղի կունենա Անթալիայի Բելեկ քաղաքում հունվարի 13-ից փետրվարի 9-ը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Թիմը այդ ընթացքում կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում՝ մրցելով ղազախական «Ժետիսուի», բոսնիական «Վելեժի», ուկրաինական «Չեռնոմորեցի», ուզբեկական «Կիզիլկումի» և ռուսական «Տյումենի» հետ։

Հայաստանի առաջնության աշնանային հատվածում անցկացրած 20 տուրից հետո «Ալաշկերտը» վաստակել է 32 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը։

 

  • Կիսվել: