չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Ալաշկերտը» պարտության մատնեց «Արարատին» (տեսանյութ)

«Ալաշկերտը» պարտության մատնեց «Արարատին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրի առաջին խաղում Երեւանի «Ալաշկերտն» ընդունեց «Արարատին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Առաջին խաղակեսում «Ալաշկերտից» դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Գուստավո Մարմենտինին։

70-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Արարատի» կամերունցի հարձակվող Ռամսես Դոնֆաքը։

«Ալաշկերտը» 38 միավորով 5-րդն է, «Արարատը» 6-րդ տեղում է՝ 33 միավոր։

Հայաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 2:1

Գուստավո Մարմենտինի, 27, 39, 11մ - Ռամսես Դոնֆաք, 70

«Ուրարտու» - «Վան»՝ 19:00

  • Կիսվել: