ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
«Ալաշկերտին» է միացել ուկրաինացի Վադիմ Պարամոնովը

«Ալաշկերտին» է միացել ուկրաինացի Վադիմ Պարամոնովը

«Ալաշկերտի» կազմը համալրել է ուկրաինացի պաշտպան Վադիմ Պարամոնովը, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։

Փորձառու ֆուտբոլիստը հայրենիքում հանդես է եկել «Պոլտավա», «Լվով», «Կոլոս» և «Ռուխ» ակումբներում, ավելի քան 50 հանդիպման է մասնակցել Ուկրաինայի Պրեմիեր լիգայում։

Պարամոնովը երեք մրցաշրջան է անցկացրել Երևանի «Ուրարտուի» կազմում՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

«Ալաշկերտի» նորեկը թիմի կազմում մասնակցել է Բելեկում անցկացված ուսումնամարզական հավաքին:

 
 

  • Կիսվել: