երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Ալ-Հիլալը» 300 միլիոն եվրո է առաջարկում Մբապեի տրանսֆերի համար

«Ալ-Հիլալը» 300 միլիոն եվրո է առաջարկում Մբապեի տրանսֆերի համար

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ֆուտբոլային ակումբը ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենին» հայտ է ուղարկել հարձակվող Կիլիան Մբապեի հետ տրանսֆերի շուրջ բանակցություններ սկսելու համար։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
 
Աղբյուրի համաձայն՝ ակումբը պատրաստ է Մբապեի համար առաջարկել 300 միլիոն եվրո, ֆուտբոլիստի կողմը դեռ բանակցությունների մեջ չի մտել: Հուլիսի 22-ին Ռոմանոն գրել էր, որ ՊՍԺ-ն տրանսֆերային ցուցակ է մտցրել Մբապեին։

  • Կիսվել: