ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ախալքալաքցի ըմբիշները վերադարձան հաղթանակով

Ախալքալաքցի ըմբիշները վերադարձան հաղթանակով

Քոբուլեթիում ընթացող հանրապետական ​​մրցաշարում Ախալքալաքցի ազատ ոճի ըմբիշները նվաճել են 5 մեդալ, որից 3-ը՝ ոսկե, 2-ը՝ բրոնզե, գրում է jnews.ge-ն:

Հոկտեմբերի 14-ից – 16-ը Քոբուլեթիում անցկացվել է հանրապետական ​​մրցաշար, որին հիմնականում մասնակցել են Աջարիայի և Ախալքալաքի մարզիկները։ Ախալքալաքից մրցաշարին մասնակցել է 10 մարզիկ։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել է 150 մարզիկ։

Ախալքալաքցի հաղթողներն են.

35 կգ քաշային կարգում առաջին տեղ՝ Քոսյան Արմո
38 կգ քաշային կարգում առաջին տեղ՝ Եզոյան Գարիկ
46 կգ քաշային կարգում առաջին տեղ՝ Կարախանյան Վաղո

69 կգ քաշային կարգում երրորդ տեղ՝ Մոսոյան Միրան
30 կգ քաշային կարգում երրորդ տեղ՝ Հակոբյան Գեւորգ:

  • Կիսվել: