երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ագուերոն նշել է՝ ինչու է Մեսին հրաժարվել Սաուդյան Արաբիայի տարբերակից եւ ընտրել Մայամին

Ագուերոն նշել է՝ ինչու է Մեսին հրաժարվել Սաուդյան Արաբիայի տարբերակից եւ ընտրել Մայամին

Արգենտինայի հավաքականի, «Աթլետիկոյի» եւ «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող, կարիերան ավարտած Սերխիո Ագուերոն նշել է, թե ինչու է աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսին ընտրել ամերիկյան «Ինտեր Մայամին»՝ հրաժարվելով Սաուդյան Արաբիայից ստացած ֆինանսապես շատ ավելի շահեկան տարբերակից։

«Կարծում եմ՝ Լեոն ընտրել է Մայամին հարմարավետության համար։ Մայամին լավ վայր է, այստեղ շատ են լատինաամերիկացիներ։ Նա մտածել է իր ընտանիքի մասին։ Նրանց համար շատ բարդ կլիներ Սաուդյան Արաբիայում»,- Ագուերոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

36-ամյա Մեսին «Ինտեր Մայամիում» նորամուտը նշել է հուլիսի 22-ին մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ խաղում՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ ավելացված չորրորդ րոպեին։

  • Կիսվել: