երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, կմասնակցեն 5 մարզիկով․ ԿԳՄՍ փոխնախարար

Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, կմասնակցեն 5 մարզիկով․ ԿԳՄՍ փոխնախարար

Ադրբեջանը վերջնական հաստատել է մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, կմասնակցեն 5 մարզիկով։

Այս մասին Եվրոպայի առաջնության հետհաշվարկի արարողակարգի ժամանակ նշեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ ներկայացնելով մանրամասներ:

«Այս պահին Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, բայց սա էլ դեռ վերջնական չէ: Մարտի վերջին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն՝ Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե նրանք իրականացնեն սահմանված բոլոր քայլերը»,- պարզաբանել է Կարեն Գիլոյանը:

  • Կիսվել: