կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանը հաստատել է Հայաստանում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի առաջնության մասնակցության հայտը. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը հաստատել է Հայաստանում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի առաջնության մասնակցության հայտը. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանցի մարզիկները հաստատել են իրենց մասնակցության հայտը: Այս մասին այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց Կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը:

Նա նշեց, որ ուրբաթ օրը կկայանա Եվրոպայի ծանրամարտի առաջնության բացման արարողությունը, և մեծ ծավալով նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել:

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ Ադրբեջանը անվտանգության որոշ պահանջներ  է ներկայացրել, և դա կազմակերպվել է: Նա հույս հայտնեց, որ սադրանքներ չենք ունենա, քանի որ դա մեր երկրի վարկանիշի և կայացվածության մասին է խոսում:

  • Կիսվել: